|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության հետնամուտքի մոտ տեղի ունեցած ծեծկռտուքի գործով կալանավորվածներ կան: Այս տեղեկությունը Yerkir.am-ին հայտնեցին ՀՀ գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնից:
«Տեղի է ունեցել ծեծկռտուք, որի առթիվ հարուցվել է քրեական գործ` ՀՀ ՔՕ 112 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով: Կան ձերբակալված և կալանավորված անձինք, այլ մանրամասներ այս պահին չենք կարող հայտնել: Նախաքննությունը կատարվում է Քննչական կոմիտեում»,- ասացին դատախազությունից:
Նշենք, որ, մամուլում շրջանառվող տեղեկությունների համաձայն, միջադեպի մասնակիցների թվում են տրանսպորտի և կապի նախարար Գագիկ Բեգլարյանի թիկնապահները: