|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Գլենդելի ոստիկանության հրամանատարներից Լումիլա Աբրահամյանը Լոս Անջելեսի գերագույն ատյան դատական հայց է ներկայացրել ընդդեմ ոստիկանությանը` իր նկատմամբ խտրականություն դրսևորելու մեղադրանքով. տեղեկացնում է Asbarez-ը` վկայակոչելով MyNewsLA.com կայքը:
Աբրահամյանը պնդել է, որ ոստիկանությունն իր` հայ և կին լինելու պատճառով չի բարձրացրել իր պաշտոնը` շնորհելով նրան կապիտանի կոչումը, թեև նա բոլոր թեկնածուներից լավագույն հատկանիշներն է ունեցել:
Կնոջ խոսքով` ոստիկանությունն իր դեմ է լարվել, որովհետև մինչ այդ նա ոստիկանության աշխատանքային օրենքներում խախտումներ է բացահայտել:
Գլենդել քաղաքի դատախազ Մայքլ Գարսիան հրաժարվել է մեկնաբանել կատարվածը` նշելով, որ դատարանը դեռևս չի փոխանցել դատական փաստաթղթերը: