|
Փոխարժեքներ
16 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
ԱԳ նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանի պատասխանը «Արմենպրես» լրատվական գործակալության հարցին
Հարց. Պարոն Քոչարյան, ինչպես կմեկնաբանեք ԵԽԽՎ նախագահ Պեդրո Ագրամունտի հայտարարությունը, որ ԼՂ հակամարտությունը, ինչպես նաեւ բոլոր հակամարտությունները պետք է կարգավորվեն տարածքային ամբողջականության սկզբունքի հիման վրա:
Շավարշ Քոչարյան. Ցանկալի կլիներ, որ նման մակարդակի միջազգային պաշտոնյան ծանոթ լիներ միջազգային իրավունքի ամենահիմնարար փաստաթղթին՝ ՄԱԿ-ի կանոնադրությանը, համաձայն որի` տարածքային ամբողջականությունը չի կարող հակադրվել ժողովուրդների ինքնորոշման իրավունքին: