|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Հայաստանի հունահռոմեական ոճի ըմբշամարտի հավաքականը, նախապատրաստվելով օլիմպիական խաղերին, հերթական հավաքն է անցկացնում Ծաղկաձորում Վենեսուելայի և Բուլղարիայի ընտրանիների հետ:
Թիմի գլխավոր մարզիչ Լևոն Ջուլֆալակյանի խոսքով՝ այս հավաքի հիմնական շեշտը դրված է ընդհանուր ֆիզիկական պատրաստության վրա: «Իտալիայում կայանալիք մրցաշարով մենք նախապատրաստվում են օլիմպիական խաղերին: Խաղերին կշարունակենք նախապատրաստվել Ղրիմում և Բելառուսում»,- Ջուլֆալակյանի խոսքերն է հաղորդում ՀԱՕԿ պաշտոնական կայքը:
Հայաստանի ընտրանու հավաքը մեկնարկել է մայիսի 11-ին և կեզրափակվի մայիսի 25-ին:
31-րդ ամառային օլիմպիական խաղերին հունահռոմեական ոճի ըմբիշներից Հայաստանը կներկայացնեն Միհրան Հարությունյանը (66 կգ), Արսեն Ջուլֆալակյանը (75 կգ), Մաքսիմ Մանուկյանը (85 կգ) և Արթուր Ալեքսանյանը (98 կգ):