|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Եվրոպա լիգայի խաղարկության եզրափակչում անգլիական «Լիվերպուլ»-ին 3:1 հաշվով հաղթելուց հետո «Սևիլյա»-ի ավագ Կոկեն ՈւԵՖԱ-ի պաշտոնական կայքի հետ զրույցում հայտնել է, որ իր թիմն ունի մարտական ոգի եւ բնավորություն.
«Ինչպես ամբողջ մրցաշրջանը, եզրափակիչը նույնպես մեզ համար հեշտ չէր: Մենք շատ ֆուտբոլիստների կորցրեցինք վնասվածքների պատճառով եւ այսօր պայքարում էինք նաեւ նրանց համար: Մենք բարձրացանք այս ճանապարհը եւ ցույց տվեցինք, որ նույնիսկ ամենադժվար պահերին մեր թիմն ունի մարտական ոգի ու բնավորություն»:
Հիշեցնենք, որ իսպանակա թիմը կամային հաղթանակ տարավ եւ 3-րդ տարին անընդմեջ նվաճեց Եվրոպա լիգայի գավաթը: