|
Փոխարժեքներ
16 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Մայիսի 18-ին Սանկտ Պետերբուրգում ընթացող միջազգային իրավաբանական ֆորումի շրջանակներում «ԵՏՄ ակտերի դերը ազգային իրավական համակարգում» համաժողովին ելույթով հանդես է եկել ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Վիգեն Քոչարյանը:
Փոխնախարարն անդրադարձել է ԵՏՄ իրավական համակարգի զարգացումներին, ինտեգրացիոն և ազգային իրավական համակարգերի փոխգործակցության խնդիրներին և ներկայացրել այդ ոլորտի հայաստանյան փորձն ու համագործակցության հեռանկարները: Նախօրեին ԱՊՀ արդարադատության նախարարների խորհրդի որոշմամբ ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Վիգեն Քոչարյանը նշանակվել է ԱՊՀ պետությունների իրավական փոխօգնության կատարելագործման հարցերով միջպետական աշխատանքային խմբի ղեկավար: