|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Մայիսի 18-ին ԼՂՀ ՊՆ, ՊԲ հրամանատար, գեներալ-լեյտենանտ Լևոն Մնացականյանը հարավային ուղղությամբ տեղակայված միավորումներից մեկում անց է կացրել ծառայողական խորհրդակցություն, որին, բացի միավորման և զորամասերիհրամանատարական կազմից, մասնակցում էին նաև բանակի հրամանատարի տեղակալներն ու շտաբի բաժինների և ծառայությունների պետերը:
Խորհրդակցություն ընթացքում քննարկվել են պաշտպանական բնագծի հարավային և հարավարևելյան ուղղությամբ իրականացվող բանակային գործընթացներին վերաբերող մի շարք հարցեր: Վերջում Արցախի ռազմական գերատեսչության ղեկավարն ըստ ուղղությունների ներկաներին տվել է համապատասխան ցուցումներ և հանձնարարականներ:
ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայություն