|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
«Հիմքեր կան ենթադրելու, որ Բաքուն եւ Երեւանը տրամադրված են փոխզիջումների` Լեռնային Ղարաբաղի հարցով, հակամարտության միջնորդներն ամեն կերպ կաջակցեն դրան»: Այս մասին Վիեննայում կայացած հանդիպումից հետո ասել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը, տեղեկացնում է Ռիա Նովոստին:
«Փոխզիջում հնարավոր է միշտ. եթե նման հնարավորություն չլիներ, ապա Ռուսաստանը, ԱՄՆ-ը եւ Ֆրանսիան դրանով չէին զբաղվի: Մենք նպատակադրված ենք գործն ավարտին հասցնելու, որպեսզի առաջ շարժվենք` դեպի հակամարտության լիակատար կարգավորում: Ամենայն հավանականությամբ, հաշվի առնելով երկու կողմերի միջեւ լարվածությունը, դա պետք է անել փուլ առ փուլ, եւ կարգավորման առաջին փուլի չափանիշների համաձայնեցման հնարավորություն առկա է»,- նշել է Լավրովը: