|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
ՊՆ խոսնակ Արծրուն Հովհաննիսյանն այսօր պատասխանեց լրագրողների մի քանի հարցերի: Մասնավորապես` երգիչ Արմենչիկի կողմից զինվորներին նվերներ բաժանելու աղմկահարույց փաստի վերաբերյալ ՊՆ խոսնակը նշեց. «Այնտեղ որևէ քրեական տարր չկա, անփութություն է տեղի ունեցել, որի պատճառով զորահամասի հրամատարությունը նկատողություն է ստացել»:
Հարցին, թե ճի՞շտ է տեղեկությունը, որ աշխատանքից ազատվել է Սամվել Ալեքսանյանի կողմից մեքենա նվեր ստացած հրամանատարը, Հովհաննիսյանը պատասխանեց. «Հնարավոր է: Ես ամեն մի ազատում և նշանակում չեմ կարող մեկնաբանել և ճիշտ էլ չեմ համարում մեկնաբանել: Հայաստանի Հանրապետության զինված ուժերում նման մակարդակի հեռացումներն ու նշանակումներ սխալ եմ համարում մեկնաբանել»:
Ինչ վերաբերում է երկու օր առաջ զինվորի ինքնասպանության դեպքին, որը զինվորի հոր կողմից մեկնաբանվում է որպես սպանություն, Արծրուն Հովհաննիսյանը նշեց. «Կա վարույթ արդեն, ընդ որում` դեռ չավարտված վարույթ, ես իրավասու չեմ մեկնաբանել»: