|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
VivaroNews մարզական լուրերի և ժամանցի մասին նոր հաղորդումը շարունակում է առաջընթացը: Հաղորդումը հեռարձակվում է Արմնյուզի եթերում, ամեն օր ժամը 20:00-ին:
Իսկ ամեն կիրակի VivaroNews-ին հյուրասրահում հարցազրույցի է հրավիրվում մարզաշխարհի ներկայացուցիչներից մեկը: Այս կիրակի VivaroNews-ի հյուրն էր OFS 8 մրցաշարի հաղթող Ալբերտ Ղազարյանը:
Ալբերտ Ղազարյանը, ով այնքան էլ հայտնի չէր հայ մարզասերների շրջանում, մեկ րոպեում ձեռք բերեց երկրպագուների մեծ բանակ:
Հիշեցնենք, որ հայ մարզիկը վերջերս փայլուն հաղթանակ տարավ ադրբեջանցու նկատմամբ՝ մեկ րոպեում ավարտելով գոտեմարտը: Իսկ հաղթանակից հետո նա հարթակ դուրս եկավ զինվորական համազգեստով և իր հաղթանակը նվիրեց հայ զինվորներին: Հայ մարզիկի հետ հարցազրույցը կարող եք դիտել այստեղ։