|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
ՀՀ առողջապահության նախարարի հանձնարարությամբ փոխնախարար Գագիկ Միրիջանյանն այցելել է մայիսի 13-ին Արցախում հրազենային վիրավորում ստացած և ժամեր առաջ ՀՀ ՊՆ կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալ տեղափոխված 21-ամյա Հ․ Պողոսյանին։ Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ԱՆ մամուլի ծառայությունից։
Զինծառայողի առողջական վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր։ Նա ստացել է հրազենային միջանցիկ գանգուղեղային ծանր վիավորում, գլխուղեղի սալջարդ, այլ բազմաբեկորային կոտրվածքներ։ Նրան միացված է արհեստական շնչառության սարք։ Վիրավորի մոտ առկա է ուղեղային կոմա։
Նախարարի տեղակալը բժիշկների հետ քննարկել է վիրավորի հետագա բուժման մանրամասները։
Նշենք, որ վիրավորում ստանալուց հետո զինծառայողը տեղափոխվել էր Մարտակերտի հոսպիտալ, վիրահատվել, ապա տեղափոխվել Ստեփանակերտի հոսպիտալ: