|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Այսօր կառավարության առաջարկությամբ գումարվեց ԱԺ արտահերթ նիստ: Առաջին հարցը, որը պետք է քննարկվեր, «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին հարցն էր: Հիմնական զեկուցող` աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը նշեց, որ օրենքում փոփոխությունը պայմանավորված է նոր հարկային օրենսգրքի ընդունմամբ:
Ըստ այդմ` նախատեսվում է էական փոփոխություններ կատարել «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքում և այդ փոփոխությունները ավարտին հասցնել 2017թ. վերջին և գործողության մեջ դնել մեջ դնել 2018թ. հուլիսի 1-ից, այսինքն` հետաձգվում է մեկ տարով: Փոփոխությունը ենթադրում է օրենքը ամբողջությամբ համապատասխանեցնել հարկային նոր օրենսգրքին, հարկային էլեկտրոնային նոր համակարգին, որը 90 տոկոսով ավտոմատացված է: