|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Կորեայի Աշխատավորական կուսակցության համագումարը նախագահի պաշտոնում վերընտրել է ԿԺԴՀ առաջնորդ Կիմ Չեն Ընին. հաղորդում է РИА Новости-ին:
Համագումարը տևել է 4 օր` անցկացվել է մայիսի 6-ից: Ներկա լինել թույլատրել են այդ միջոցառումը լուսաբանելու համար Փհենյան եկած 180 օտարերկրյա լրագրողներից 30-ին: Նրանց էլ մի քանի ժամ ստուգումներից հետո են թույլատրել 15 րոպեով մտնել դահլիճ:
Ըստ Sputnik-ի թղթակցի, ով այդ 30 լրագրողներից էր, նվագախմբի կատարման ուղեկցությամբ, ամբիոնին մոտեցել է Կիմ Չեն Ընը, և պաշտոնապես հայտարարվել է, որ նա վերընտրվել է Աշխատավորական կուսակցության ղեկավարի պաշտոնում: Համագումարի պատվիրակությունները հոտնկայս և ծափահարություններով ողջունել են այդ որոշումը: Այնուհետև ներկայացրել են կուսակցության ղեկավար մարմինների կազմերը:
РИА Новости-ի թղթակցին չեն թույլատրել ներկա լինել համագումարին. ռուսաստանյան պատվիրակությունից ընտրել են Sputnik-ի թղթակցին: Ընդ որում` գաղտնի է պահվել, թե ուր են նրան հրավիրում: Այն, որ նրան տարել են համագումարի անցկացման վայրը, պարզ է դարձել մոտ կես ժամ անց: