|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Հայաստանում զորահավաք չկա: «Ես ևս մեկ անգամ հերքում եմ զորահավաքի մասին տարածված լուրերը»,- այսօր լրագրողներին ասաց ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը:
Ըստ նրա` զորահավաք չի կարող լինել, եթե նախարարությունը չի հայտարարել այդ մասին: «Այն, որ ասում են` «տեղեկություններ կան, որ...», խնդրում եմ այս պարագայում չհենվել նման բնույթի ինֆորմացիայի վրա: Եթե զորահավաքի մասին որևէ որոշում կայացվի, կլինի համապատասխան հայտարարություն»,- ասաց Հովհաննիսյանը:
Ինչ վերաբերում է լուրերին, թե Ադրբեջանում զորահավաք է, ապա նա նշեց, որ այդ լուրերի հետ կապված չի կարող ոչինչ ասել: