|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Երեկ Թուրքիայի մեջլիսում պատգամավորների անձեռնմխելության վերաբերյալ քննարկումների ժամանակ իշխող «Արդարություն և զարգացում» և քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցությունների պատգամավորների միջև տեղի ունեցած ծեծկռտուքից հետո ԺԴԿ-ի պատգամավորները լքել են դահլիճը:
Ըստ Demokrathaber-ի` օգտվելով առիթից` Էրդողանի, ընդդիմադիր Ժողովրդա-հանրապետական և «Ազգային շարժում» կուսակցությունները միաձայն ընդունել են պատգամավորներին անձեռնմխելիությունից զրկելու համար Սահմանադրությունում փոփոխություններ անելու վերաբերյալ առաջարկը:
Հիշեցնենք, որ տեղի ունեցած ծեծկռտուքի ժամանակ Էրդողանի կուսակիցները հարձակվել էին մեջլիսի հայ պատգամավոր Կարո Փայլանի վրա: