|
Փոխարժեքներ
16 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Տեղեկացրել էինք, որ Սոս Սարգսյանի անվան համազգային թատրոնում ապրիլի 23-ին տեղի է ունեցել գողություն:
Yerkir.am-ին թատրոնից տեղեկացրեցին, որ գողացել են թատրոնի շենքի կառուցման համար նախատեսված հանգանակության գումարը` 3 մլն դրամ, ինչպես նաև համակարգիչներ ու թատրոնի տնօրեն և գեղարվեստական ղեկավար Վարդան Մկրտչյանի անձնական հեռախոսները, ժամացույցները, գրիչը…
Այնտեղ է եղել նաև Արցախի համար հավաքված` ծրարով գումար` շուրջ 3 մլն, որը, բարեբախտաբար, գողերը չեն նկատել:
Հիշեցնենք, որ արդեն կան ձերբակալվածներ:

