|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Այսօր ԱԺ-ում կառավարության հետ հարց ու պատասխանի ժամանակ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը հարց ուղղեց կառավարությանը էլեկտրաէներգիայի սակագնի մասին: Պատգամավորը նշեց, որ այս տարին ջրառատ տարի է, և ազնիվ չէ՞ր լինի գնալ հակառակ պրոցեսի՝ իջեցնել էլեկտրաէներգիայի սակագինը: Պատգամավորը հարցրեց նաև ռազմական արդյունաբերության մասին, թե ինչ օպերատիվ քայլեր է ձեռնարկելու կառավարությունը: Հարցին պատասխանեց ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը` ասելով, որ հարցը նման է դասախոսության: Վարչապետը հշեցրեց ՀՀ և ՌԴ նախագահների հանդիպումը, որտեղ խոսվեց գազի գնի իջեցման մասին, և հիմա «Գազպրոմ Արմենիան» դիմելու է ՀԾԿՀ-ին՝ վերանայելու գազի սակագինը: Վարչապետի խոսքով՝ գազի գնի իջեցումը ինքնաբերաբար կարող է բերել նաև էլեկտրաէներգիայի սակագնի իջեցմանը, սակայն, վարչապետի խոսքով, դրա մասին վաղ է խոսել, դա պետք է քննարկի ՀԾԿՀ-ն:
«Համոզված եմ, որ գազի ու էլեկտրաէներգիայի սակագինը կիջեցվի հետագայում»,- ասաց Հովիկ Աբրահամյանը: