|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Ղրիմի Գերագույն դատարանն այսօր «Ղրիմի թաթարների մեջլիս» հասարակական միավորումը ճանաչել է ծայրահեղական կազմակերպությունը եւ արգելել դրա գործունեությունը Ռուսաստանում. տեղեկացնում է РИА Новости-ն: Որոշումը կարող է բողոքարկվել 1 ամսվա ընթացքում:
Մեջլիսն արգելելու հայցը ներկայացրել է Ղրիմի գլխավոր դատախազ Նատալյա Պոլոնսկայան` հիմնավորմամբ, որ մեջլիսի առաջնորդներ` ուկրաինացի քաղաքական գործիչներ Ռեֆաթ Չուբարովը և Մուստաֆա Ջեմիլևը կազմակերպել են թերակղզու պարենային և էներգետիկ շրջափակումը: Պոլոնսկայայի կարծիքով` մեջլիսը բացառապես հակառուսական գործունեությամբ է զբաղված, ընդ որում` դրա ղեկավարները մարիոնետներ են արևմտյան տիկնիկավարների ձեռքին, իսկ Ղրիմի թաթարներին օգտագործում են` որպես մանրադրամ:
Գլխավոր դատախազության տվյալներով` մեջլիսի առաջնորդները համագործակցում են ահաբեկչական կազմակերպությունների, այդ թվում` թուրքական «Գորշ գայլեր»-ի հետ: