|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Անորոշ ժամանակով կսահմանափակվի Հալաբյան փողոցի Էստոնական փողոցից մինչև Արզումանյան փողոց ընկած միջանկյալ հատվածի երկկողմանի երթևեկը .այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանի լրատվական ծառայությունից։
«Ապրիլի 26-ին վաղ առավոտից անորոշ ժամանակով ամբողջությամբ կսահմանափակվի մայրաքաղաքի Հալաբյան փողոցի Էստոնական փողոցից մինչև Արզումանյան փողոց ընկած միջանկյալ հատվածի երկկողմանի երթևեկը:
Մինչ վերոնշյալ ճանապարհահատվածի երթևեկի լիարժեք վերականգնումը, հասարակական տրանսպորտի աշխատանքները կկազմակերպվեն Արզումանյան, Շինարարների և Էստոնական փողոցներով»,–ասվում է հաղորդագրությունում: