|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Երեկ ԱՄՆ մայրաքաղաք Վաշինգտոնում հայ համայնքի ներկայացուցիչները նշել են Հայոց ցեղասպանության 101-րդ տարելիցը:
Վաշինգտոնում ՀՀ դեսապանատան ֆեյսբուքյան էջի տեղեկացմամբ` հարյուրավոր ակտիվիստներ, երիտասարդական միության անդամներ, սկաուտներ և սովորական քաղաքացիներ հավաքվել են դեսպանատան տարածքում գտնվող` Ցեղասպանության հուշահամալիրի մոտ:
Դեսպանատան կայքը նշում է, որ մինչ միջոցառումը ներկաները բարձրաստիճան պաշտոնյաների, այդ թվում` ԱՄՆ Հայ Դատի գրասնեյակի գործադիր տնօրեն Արամ Համբարյանի հետ բողոքի խաղաղ ցույց են անցկացրել Թուրքիայի դեսպանատան դիմաց:





