|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
ՌԴ-ն համոզված է, որ ԼՂ հակամարտության կողմերը պետք է զսպվածություն ցուցաբերեն և վերսկսեն բանակցային գործընթացը: Այդ մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան. հայտնում է РИА Новости-ն:
«Վստահ ենք, որ կողմերը պետք է վերսկսեն բանակցային գործընթացը, որն ուղղված կլինի կայուն խաղաղ կարգավորմանը»,- ասել է նա:
Զախարովայի խոսքերով` կողմերին անհրաժեշտ է ակտիվացնել աշխատանքը ռազմական սպառնալիքների նվազեցման ուղղությամբ: Նա հաստատել է, որ ռուսական կողմը պատրաստ է միջնորդ լինել, անհրաժեշտ աջակցություն ցուցաբերել կողմերին: