|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Ադրբեջանական կողմն այսօր` ապրիլի 20-ին, ժամը 15:00-ին հայկական կողմին կհանձնի իր մոտ գտնվող մարմինը: Այս մասին Yerkir.am-ին հայտնեց ԼՂՀ գերիների, պատանդների ու անհայտ կորածների հարցերով պետական հանձնաժողովի նախագահ Վիկտոր Քոչարյանը: Նշենք, որ խոսքը, ամենայն հավանականությամբ, զինծառայող` 23-ամյա կապիտան, վաշտի հրամանատար Արգիշտի Գաբոյանի մարմնի մասին է, ով համարվում է անհայտ կորած ապրիլի սկզբին Ադրբեջանի կողմից սանձազերծված ռազմական գործողությունների ժամանակ:
Քոչարյանը նշեց նաև, որ հանդիպելու է Կամիր Խաչի միջազգային կազմակերպության ներկայացուցիչների հետ, որպեսզի քննարկի մարմնի ընդունման հարցը:
«Նախնական պայմանավորվածության համաձայն` մարմնի` մեզ հանձնման գործընթացը տեղի է ուենալու ժամը 15:00-ին, սակայն մենք չենք կարող ասել, թե այդ մարմինն արդյո՞ք անհայտ կորած Արգիշտի Գաբոյանինն է , թե՞ ոչ»,- ասաց Քոչարյանը և հավելեց, որ միայն փորձաքննությունից հետո պարզ կլինի: