|
Փոխարժեքներ
16 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Վարչապետ Հովիկ Աբրահամյանի գլխավորությամբ կառավարությունում այսօր տեղի է ունեցել Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի, Քաղաքային կայուն զարգացման ներդրումային և Հյուսիսային միջանցքի արդիականացման ծրագրերի կառավարման խորհրդի հերթական նիստը, տեղեկացնում է կառավարության մամուլի ծառայությունը:
Նիստում քննարկվել են Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի Տրանշերի շրջանակում իրականացվող աշխատանքների ընթացքը և հետագա քայլերը, ինչպես նաև մի շարք այլ հարցեր: Քննարկված հարցերի առնչությամբ վարչապետ Աբրահամյանը համապատասխան հանձնարարականներ է տվել: