|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Ապրիլի 16-ին` ժամը 01.54-ին, տեղեկություն է ստացվել, որ ժամը 01.49-ին երկաթգծի 2718 կմ-ի ՊԻ կետ 10-ի մոտակայքում (Գյումրի-Մայիսյան հատված) բեռնատար գնացքը վրաերթի է ենթարկել քաղաքացու. անհրաժեշտ է օգնություն:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Գյումրիից Վրաստանի Հանրապետություն ուղևորվող գնացքը վրաերթի է ենթարկել անձը չպարզված տղամարդու (65-70 տարեկան):
Փրկարարները սահմանազատել են տարածքը և, ապահովելով անհրաժեշտ լուսավորություն, քաղաքացու դին մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային: