|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Այսօր` կառավարության նիստի օրակարգին անցնելուց առաջ, վարչապետ Հովիկ Աբրահամյանը հանձնարարական տվեց ՀՀ էկոնոմիկայի նախարար Արծվիկ Մինասյանին` զբաղվել զոհված զինծառայողների ընտանիքների խնդրով:
«Հանձնարարում եմ ռազմական գործողությունների ժամանակ զոհված զինծառայողների ընտանիքների համար կայուն եկամտի աղբյուր մշակել և կառավարությանը ներկայացնել համապարփակ զեկույց ֆինանսավորման աղբյուրների վերաբերյալ: Հանձնարարում եմ այն ներկայացնել հնարավորինս սեղմ ժամկետներում»,- ասաց վարչապետը: