|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
«Մենք չեն համարում, որ Հայաստանի՝ Եվրասիական տնտեսական միությունից դուրս գալու հարցը ակտուալ է»,- ՀՀկ ԳՄ նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը՝ պատասխանելով հարցին, թե արդյոք վերջին իրադարձությունների հետ կապված Հայաստանը չի պատրաստվում դուրս գալ ԵՏՄ-ից:
«ԵՏՄ-ից դուրս գալու մտածողությունը շատ կարճամիտ է, ոչ հիմնավոր և առանց արգումենտների: Մեր վերաբերմունքը հետևյալն է՝ ԵՏՄ-ն տնտեսական միություն է, որն ունի տնտեսական նպատակներ և դեռևս շատ կարճ կենսագրություն, որպեսզի վերջնականապես կայացած լինի և ԵՏՄ անդամ պետությունների միջև ձևավորված լինի համագործակցությունը»,- ասաց Նաղդալյանը: