|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Նախագահ Բակո Սահակյանն ապրիլի 11-ին հանդիպում է ունեցել է ՀՀ Ազգային Ժողովի նախագահի տեղակալ Էդուարդ Շարմազանովի ու նրա հետ Արցախ ժամանած Հունաստանի և Լատվիայի խորհրդարանների մի խումբ պատգամավորների հետ, հայտնում է Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի և տեղեկատվության գլխավոր վարչությունը։
Հանդիպմանն արծարծվել են վերջերս Ադրբեջանի կողմից Արցախի Հանրապետության դեմ սանձազերծված լայնածավալ պատերազմական գործողություններին առնչվող հարցեր:
Բակո Սահակյանը բարձր է գնահատել տարբեր երկրների, նրանց քաղաքական և հասարակական շրջանակների ներկայացուցիչների սատարումը խաղաղ գործընթացին և ագրեսիայի դատապարտմանը՝ դա համարելով սկզբունքայնության և մարդասիրության դրսևորում:
Նախագահը միաժամանակ նշել է, որ միջազգային հանրությունը պետք է կոշտ և հասցեական գնահատական տա Ադրբեջանի ռազմատենչ ու ապակառուցողական քաղաքականությանը՝ ընդգծելով, որ դրա առկայությունը և համարժեքությունը կարեոր դերակատարություն ունեն ագրեսիայի զսպման գործում:
Հանդիպմանը մասնակցում էին ԼՂՀ Ազգային Ժողովի փոխնախագահ Վահրամ Բալայանը, Հունաստանում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Գագիկ Ղալաչյանը, պաշտոնատար այլ անձինք: