|
Փոխարժեքներ
16 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Ապրիլյան այս օրերին Սփյուռքի բոլոր կառույցները, ներկայացուցիչները, բոլոր մեր հայրենակիցները, իրազեկ լինելով Արցախում տեղի ունեցող իրադարձություններին, մեկ բռունցք դարձած՝ իրենց ամբողջական աջակցությունն ու զորակցությունն են հայտնում Լեռնային Ղարաբաղի Պաշտպանության բանակին:
Այսօր Սփյուռքը, հավաքական ուժ դրսևորելով, իր հնարավոր բոլոր միջոցներն ի գործ է դնում, փաստելով, որ միշտ եղել է ու կմնա Հայրենիքի կողքին:
Սփյուռքի բոլոր կառույցները, ավանդական կուսակցությունները ամենատարբեր մակարդակներով հրապարակում են Ադրբեջանի նախահարձակումը դատապարտող հայտարարություններ, տարբեր համայնքներում բողոքի ձայն են բարձրացնում բնակության երկրների իշխանությունների առջև` սանձելու Բաքվի ռազմատենչ նկրտումները:
Զոհվածների հիշատակին հոգեհանգստի և զորակցության պատարագ է մատուցվում Սփյուռքի հայկական եկեղեցիներում:
Մեր հայրենակիցները տարբեր միջոցներով աջակցելու պատրաստակամություն են հայտնում` ընդհուպ մինչև ռազմաճակատ մեկնել:
Այս բոլորը վկայում են հայի միասնական ոգու և Հայրենիքն ամեն ինչից վեր դասելու վճռականության մասին:
ՀՀ Սփյուռքի նախարարություն