|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան հեռախոսազրույցներ է ունեցել ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանի և պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի հետ:
«Այսօր նոր հեռախոսազրույցներ են տեղի ունեցել ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի և ՀՀ արտգործնախարարի ու պաշտպանության նախարարի միջև, որի ընթացքում քննարկվել է զինված հակամարտության գոտում իրադրության զարգացումների դինամիկան»,- նշել է ՀԱՊԿ մամուլի քարտուղար Վլադիմիր Զայնեթդինովը:
Նշվում է, որ Բորդյուժան ուշադրությամբ հետևում է իրադրությանը հակամարտության գոտում և հայկական կողմից ստանում է ողջ անհրաժեշտ տեղեկատվությունը: