|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներն իրենց խոր մտահոգությունն են հայտնում Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում տեղի ունեցող հրադադարի մեծամասշտաբ խախտումների առնչությամբ։ Այդ մասին ասված է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների տարածած հաղորդագրությունում:
«ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները (Ռուսաստանի Դաշնությունից դեսպան Իգոր Պոպովը, ԱՄՆ-ից դեսպան Ջեյմս Ուորլիքը և Ֆրանսիայից դեսպան Պիեռ Անդրյոն) իրենց խոր մտահոգությունն են հայտնում շփման գծի երկայնքով տեղի ունեցող հրադադարի մեծամասշտաբ խախտումների առնչությամբ։ Մենք խոստորեն դատապարտում ենք ուժի կիրառումը, և ցավում ենք անիմաստ կորուստների համար, այդ թվում՝ քաղաքացիական բնակչության շրջանում»,- ասված է հայտարարության մեջ:
Համանախագահները կոչ են անում կողմերին դադարեցնել կրակոցները և ձեռնարկել անհրաժեշտ բոլոր միջոցները՝ իրավիճակը կայունացնելու համար:
«Նրանք վերահաստատում են, որ հակամարտության խաղաղ բանակցային կարգավորումն այլընտրանք չունի և որ պատերազմը տարբերակ չէ»,- ասված է հայտարարությունում