|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Երևանի հրաձգության մանկապատանեկան մարզադպրոցում մեկնարկում է Զինաիդա Սիմոնյանի անվան հրաձգության հուշամրցաշարը: Հայտնում է ՀԱՕԿ պաշտոնական կայքը:
Այս տարի հուշամրցաշարին կմասնակցեն մոտ 80 մարզիկներ՝ Երևանի հրաձգության մանկապատանեկան մարզադպրոցից, Հրաձգության հանրապետական մարզադպրոցից, Զինաիդա և Յուրի Սիմոնյանի անվան հրաձգության մարզադպրոցից, Գյումրու թաղապետարանի հրաձգության մարզադպրոցից, Վանաձորից, Բանակի կենտրոնական մարզական ակումբից, ինչպես նաև կմասնակցեն Վրաստանի հավաքական թիմի 5 մարզիկ` օլիմպիական չեմպիոնուհի Նինո Սալուկվաձեի գլխավորությամբ:
Մրցաշարը մեկնարկում է ապրիլի 1-ին և կավարտվի ապրիլի 3-ին: