|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Այսօր` կառավարության նիստից հետո, լրագրողները էներգետիկայի նախարար Լևոն Յոլյանից հետաքրքրվեցին օրակարգի ամենաթեժ հարցի՝ Մեդվեդևի Հայաստան կատարելիք այցի և այդ համատեքստում գազի գնի նվազման հավանականության մասին: Նախարար Լևոն Յոլյանը, բնականաբար, շրջանցում էր թեման` պատճառաբանելով, թե կանխատեսումներով չի զբաղվում, չի կարող ասել՝ Մեդվեդևի հետ բանակցություններն ինչ արդյունք կտան:
Yerkir.am-ի հարցին, թե ինչո՞ւ է Հայաստանը գազի գնի հետ կապված խեղճանում Ռուսաստանի հետ բանակցելիս, այն դեպքում, երբ ողջ աշխարհում գազի գինը նվազում է, իսկ Ռուսաստանն էլ Հայաստանի ռազմավարական դաշնակիցն է համարվում, Լևոն Յոլյանը պատասխանեց. «Ի՞նչ առումով է Հայաստանը խեղճանում: Ես խեղճացող չեմ, առավել ևս` լրագրողների առաջ: Հայաստանն էսօր բանակցային կողմ է: Գազի գինը ինչ կլինի, բոլորդ կիմանաք»: