|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը վերջապես անդրադարձել է իրանական ծագումով ադրբեջանցի գործարար Ռեզա Զարրաբի` ԱՄՆ-ում ձերբակալությանը:
Ըստ Hurriyet-ի՝ ձևացնելով, թե ինքը ոչ մի կապ չունի Զարրաբի հետ, և որ Թուրքիային չի հետաքրքրում նրա ձերբակալությունը, Էրդողանն ասել է. «Իրականում այս թեման մեր երկրին չի հետաքրքրում: Ճիշտ չեմ համարում գնահատականներ տալ դրան` առանց իմանալու՝ փողերի լվացման հարց կա՞, թե՞ ոչ: Սակայն փողերի լվացման «պապաները» հենց այնտեղ են գտնվում` Փենսիլվանիայում: Այնտեղի իշխանությունները կարո՞ղ են ինչ-որ բան նախաձեռնել այստեղինների համար»: