|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Yerkir.am- ին հայտնի դարձավ, որ այսօր առավոտյան իր տան մոտ ծեծի է ենթարկվել Գյումրիի թիվ 3 ընտանեկան բժշկական կենտրոնի տնօրեն Արտուշ Ասատրյանը: Ոստիկանության լրատվական բաժնից տեղեկացանք, որ դեպքի մասին ահազանգը ստացվել է առավոտյան 8:20-ին:
«Երկու դիմակավորված անձինք բժշկական կենտրոնի տնօրենի տան մոտ հարձակվել են նրա վրա և ծեծի ենթարկել` պատճառելով տարբեր մարմնական վնասվածքներ»,- հայտնեցին ոստիկանությունից:
Արտուշ Ասատրյանին տեղափոխել են Գյումրու բժշկական կենտրոն: Այնտեղից տեղեկացանք, որ Ասատրյանն իրենց մոտ է տեղափոխվել առավոտյան 9:00-ին` «կրծքավանդակի ձախ շրջանում ծակած վերքով, գլխի պատառոտված վերքերով, աջ դաստակի հեմատոմա» ախտորոշմամբ:
«Մոտավորապես 35 րոպե է` վիրահատությունն ավարտվել է, բժիշկների հսկողության տակ է գտնվում նա, կյանքին վտանգ չի սպառնում, վիճակը գնահատվում է կայուն ծանր: Հիվանդի առողջական վիճակով հետաքրքրված է նաև Շիրակի մարզպետ Հովսեփ Սիմոնյանը, ով անձամբ է այցելել հիվանդանոց»,- Yerkir.am-ի հետ զրույցում հայտնեցին Գյումրի բժշկական կենտրոնից: