|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը զեկույց է հրապարակել` «Դպրոցական տարիքի երեխաների վարքը առողջության տեսանկյունից-2016» թեմայով. հայտնում է rusarminfo.ru-ն:
Հետազոտողներն ուսումնասիրել են աշխարհի 42 երկրի 11-15 տարեկան 220 հազար երեխաների տվյալներ:
Այսպես՝ պարզվել է, որ հիմնական խնդիրը գիրությունն է, որից տառապում են երեխաները: Սակայն Հայաստանում այդ խնդիրը դժվար հաղթահարվողներից չէ: Ավելին՝ Հայաստանում, ինչպես նաև Ալբանիայում, Իտալիայում, Պորտուգալիայում երեխաներն ավելի են առողջ սնունդ են օգտագործում՝ թարմ մրգեր և բանջարեղեն:
Հայաստանում, ի տարբերություն մյուս երկրների, 15-ամյա երիտասարդների մոտ ծխելու զրոյական մակարդակ է: Հայաստանում այդ տարիքի երեխաները նաև գրեթե չեն ապրում ինտիմ կյանքով:
Հետազոտության համաձայն՝ Հայաստանում, Ալբանիայում և Նիդեռլանդներում բնակվող երեխաները ոչ միայն ամենաառողջն են, այլև` ամենաերջանիկը: