|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Ադրբեջանցի անկախ լրագրող Գյուլեր Մեհթիզադեին թույլ չեն տվել դուրս գալ Ադրբեջանից: Նրա մեղքը ընդդիմադիր Meydan.tv-ի հետ համագործակցությունն է. գրում է Meydan.tv-ն:
Նա պետք է մեկներ Թուրքիա, սակայն լրագրողին հայտնել են երկրից դուրս գալու արգելքի մասին` առանց պարզաբանելու նման որոշման պատճառը:
Մինչ այդ նրան թույլ չէին տվել մեկնել Վրաստան: Դրանից հետո Մեհթիզադեի գործունեության հարկային ստուգում էր սկսվել: Ընդ որում` նրան ավելի շատ հարցաքննել էին Meydan TV-ի գործունեության, լրատվամիջոցի հետ համագործակցության արդյունքում վաստակած գումարների մասին: