|
Փոխարժեքներ
16 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Այսօր` մարտի 18-ին տեղի ունեցավ «ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿ» ԲԲԸ բաժնետերերի արտահերթ ժողովը, որի հաստատմանը ներկայացվեց «ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿ» ԲԲԸ և «ԲՏԱ Բանկ» ՓԲԸ միացման հարցը:
Քվեարկությանը մասնակցած բաժնետերերը գրեթե միաձայն կողմ քվեարկեցին ԲՏԱ-ի և ՀԷԲ-ի միացմանը:
Այսօր անցկացվեց նաև «ԲՏԱ Բանկ» ՓԲԸ բաժնետերերի արտահերթ ժողովը, որը նույնպես կողմ քվեարկեց բանկերի միացմանը:
«ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿ» ԲԲԸ և «ԲՏԱ Բանկ» ՓԲԸ միացման պայմանագիրը մոտ օրերս կներկայացվի ՀՀ կենտրոնական բանկի հաստատմանը:
Միացման արդյունքում «ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿ» ԲԲԸ նորմատիվային կապիտալը կկազմի մոտ 23 մլրդ. ՀՀ դրամ: