|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Բրիտանական Independent թերթն անդրադարձել է Թուրքիայում քրդերի օգտին քարոզչություն իրականացնելու մեջ մեղադրվող բրիտանացի գիտնական Քրիս Ստեֆենսոնի ձերբակալությանն ու երկրից արտաքսմանը:
«Այս դեպքը ծայրաստիճան ամոթալի է փախստականների ճգնաժամի լուծման համար Թուրքիայի հետ սկզբունքային համաձայնության հարցը քննարկող` ԵՄ ղեկավարների համար»,- գրել է թերթը՝ նշելով, որ արդեն 25 տարի Թուրքիայում ապրող գիտնականի կինն ու աղջիկը նրա արտաքսումը «սարսափելի և սխալ քայլ» են որակում:
Ըստ Independent-ի՝ օրեցօր ավելանում են Թուրքիայում մարդու իրավունքների նկատմամբ մտահոգությունները:
Թերթը հիշեցրել է նաև երեկ նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի՝ «ահաբեկչություն և ահաբեկիչ» բառերի սահմանումների մասին` մեջլիսում հայտարարությունը, թե «պետք է վերանայել այդ բառերի սահմանումները և շտապ փոխել քրեական օրենսգիրքը»: