|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
«Ժամանակ» թերթը գրում է. «ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Կարո Կարապետյանը հունվարի 26-ին սնանկ է ճանաչվել ՀՀ Արարատի և Վայոց ձորի մարզերի ընդհանուր իրավասության դատարանի վճռով։ Պատգամավորի պարտատերերի առաջին ժողովը նշանակվել է մայիսի 12-ին Վեդիի դատարանում։ Նշենք, որ նրան պատկանող «Շահումյանի գինու-կոնյակի» գործարանը անցյալ տարի խաղող է մթերել քաղցրաշենցիներից և 450 ընտանիքի դեռևս չի վճարել հանձնած բերքի գումարը։ Ինքը՝ Յուվեցի Կարոն, հայտարարել է, որ իրեն պատկանող գործարանի տարածքը վարձակալել է Ավետիք Սարգսյանը, և նա էլ գյուղացիներից խաղող է մթերել»: