|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Թուրքիայի գործողությունները խանգարում են Սիրիայում ճգնաժամի կարգավորմանն ուղղված ջանքերին: Այս մասին ասել է ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը. հայտնում է РИА Новости-ն:
«Թուրքիայի գործողությունները, ըստ էության, խանգարում են ձեռնարկվող, այդ թվում` ՄԱԿ-ի ԱԽ-ի կողմից հավանության արժանացած ջանքերին՝ հրադադարի, հումանիտար բեռների մատակարարման, քաղաքական գործընթաց սկսելու հարցում»,- ասել է նա մամուլի ասուլիսի ժամանակ:
Լավրովը համաշխարհային հանրությանը կոչ է արել արձագանքել ստեղծված իրավիճակին: