|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության վարչապետ Արայիկ Հարությունյան և նրան ընկերակցող ղարաբաղյան պատվիրակությունը մարտի 15-ին այցելել են Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա Վեհափառ Հայրապետին։
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրել են Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսության մամուլի դիվանից, հանդիպման ընթացքում քննարկվել են Ղարաբաղի և Սփյուռքի գործակցությանն առնչվող մի շարք հարցեր, ներառյալ՝ Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսության կողմից նախաձեռնված Նոր Կիլիկիա գյուղի վերաշինության ընթացքը։
Նորին Սրբությունը շեշտել է Ղարաբաղի տնտեսական բարելավման և հզորացման նպաստող ծրագրերին Սփյուռքի ավելի գործուն մասնակցության հրամայականը։ Ապա, վարչապետը եղել է Վեհափառ Հայրապետի ճաշի հյուրը։