|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Տեղեկացրել ենք, որ Անկարայում ահաբեկչություն իրականացնողը եղել է Թուրքիայի Բալըքեսիր համալսարանի ուսանողուհի Սեհեր Չաղլա Դեմիրը:
Թուրքական կայքերի պնդմամբ՝ աղջիկը 2013 թվականին անդամագրվել է Քուրդիստանի բանվորական կուսակցությանը, որը Թուրքիայում համարվում է ահաբեկչական կազմակերպություն:
Նշվում է, որ աղջիկն իր 4 ընկերուհիների հետ դատվել է եղել Բալըքեսիրի ծանր հանցագործությունների 2-րդ դատարանում՝ ահաբեկչական կազմակերպությունների մասնակցելու և դրանց քարոզչությունն իրականացնելու մեղադրանքով: Դատական վերջին նիստը եղել է նախորդ տարվա դեկտեմբերին, սակայն նիստը հետաձգվել է: