|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Գյումրիում տեղակայված ռուսական ռազմաբազայում շարունակվում է Ավետիսյանների սպանության գործով դատաքննությունը: Այսօրվա նիստը նախագահող դատավոր Հարություն Մովսեսյանն ընթերցեց ռուսական ռազմաբազայի կողմից ուղարկված գրությունն այն մասին, որ գործով որպես վկա ներգրավված` ռազմաբազայի 7 նախկին աշխատակիցները գտնվում են Ռուսաստանի Դաշնությունում, եւ նրանց գտնվելու վայրի վերաբերյալ տեղեկություն տրամադրել իրենք չեն կարող:
Նշենք, որ հիշյալ վկաները գործի համար կարևոր նշանակություն ունեցող անձինք են, նրանց թվում է նաեւ Վալերի Պերմյակովի անմիջական հրամանատարը:
Մեղադրող դատախազի միջնորդությամբ դատարանն անցել է գործում եղած փաստաթղթերի հետազոտմանը: Այս պահին հրապարակվում է դեպքի վայրի զննության վերաբերյալ արձանագրությունը: