|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Այսօր լրագրողները ՊԵԿ նորանշանակ նախագահ Հովհաննես Հովսեփյանին հարցրեցին, թե ի՞նչ աղբյուրներից են ձևավորվել նրա հայտարագրի մեծ ֆինանսական միջոցները: Հովհաննես Հովսեփյանը նախ նշեց, որ հայտարարագրում ամեն ինչ նշված է` նվիրատվություններ են այդ ֆինանսական միջոցները:
Լրագրողների հարցին, թե ովքե՞ր են այդքան մեծ գումարներ նվիրել, պատասխանեց. «Իմ եղբայրը, նա ՌԴ-ում է ապրում»:
Հարցին, թե ճի՞շտ են, արդյոք, տեղեկությունները, որ Հովհաննես Հովսեփյանը սկսել է պաշտոնանկ անել ոլորտի մի քանի ներկայացուցիչների, նա պատասխանեց, որ նման բան չկա:
Հարցին, թե մենաշնորհների դեմ ինչպե՞ս են պայքարելու, ՊԵԿ նախագահը նշեց. «Շատ մարտական»:
Նշենք, որ ՊԵԿ նախագահը խուսափում էր լրագրողների այդ հարցերից և փորձում արագ հեռանալ: Լրագրողների տարակուսանքին, թե ինչո՞ւ չի շփվում լրագրողների հետ, Հովհաննես Հովսեփյանը պատասխանեց. «Ես պետք է աշխատեմ, չէ՞, որ հետո կարողանամ շփվել ձեզ հետ»: