|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Արդեն տեղեկացրել էինք, որ ՀՖՖ մարզչական ՊՐՈ արտոնագրի դասընցացի մասնակից մարզիչները մեկնել են Դորտմունդ: Առաջին 2 օրերի ծրագիրը բավականին հագեցած էր մարզիչների համար: Հայկական պատվիրակությունը ներկա է եղել Դորտմունդի «Բորուսիայի»` մինչև 17 տարեկանների թիմի մասնակցությամբ ընկերական հանդիպմանը, ծանոթացել է «Բորուսիայի» մարզումային պայմաններին:
Դորտմունդի «Բորուսիայի» առաջին թիմի մարզումից հետո մեր մարզիչների հետ հանդիպել է թիմի գլխավոր մարզիչ Թոմաս Տուխելը: Չնայած նախապես եղել է պայմանավորվածություն, որ հանդիպումը տևելու է կես ժամ, սակայն ծավալվել է շատ հետաքրքիր քննարկում ֆուտբոլային տարբեր հարցերի շուրջ: Մեր մարզիչները մի շարք հարցեր են ուղղել Տուխելին՝ մարզումային գործընթացի, ֆուտբոլիստների հետ տարվող աշխատանքների, տակտիկական նրբությունների վերաբերյալ: Մոտ մեկուկես ժամ տևած հանդիպման վերջում ՀՖՖ պատվիրակությունը Հայաստանի ազգային հավաքականի անվանական մարզաշապիկ է նվիրել Թոմաս Տուխելին:
ՀՖՖ պաշտոնական կայք