|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Եթե Թուրքիան իսկապես ցանկանում է Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորում, նրան հարկավոր է հնարավորինս հեռու մնալ այդ գործընթացից. ռուսական Коммерсантъ-ին տված հարցազրույցում հայտարարել է ՀՀ ԱԳՆ ղեկավար Էդվարդ Նալբանդյանը:
- Ինչպե՞ս են Ռուսաստանի և Թուրքիայի հարաբերություններում բարդություններն անդրադառնում ԼՂ շուրջ իրավիճակի վրա: Ինչպե՞ս եք գնահատում թուրքական կողմի խոստումները` «ամեն ջանք գործադրել Ադրբեջանի օկուպացված տարածքներն ազատագրելու համար»:
- Վերջին շրջանում այնպիսի տպավորություն է ստեղծվում, որ թուրքական ղեկավարությունը կորցնում է իրականության զգացումը և ոչ միայն արտաքին, այլև ներքաղաքական հարցերում:
Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուն հայտարարում է, որ այսօր քրդերը համագործակցում են Ռուսաստանի հետ ճիշտ այնպես, ինչպես 20-րդ դարում նրա հետ համագործակցում էին «հայկական ավազակախմբերը»։ 20-րդ դարի սկզբին Հայոց ցեղասպանության պարագլուխներից մեկը՝ Թալեաթ փաշան, նույնպես ՌԴ-ին մեղադրել էր հայերին զինելու մեջ: Ակնհայտ է, որ հարյուր տարվա ընթացքում շատ բան չի փոխվել Թուրքիայի իշխանական վերնախավում: