|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Այդ որոշումն առաջացրել է թուրք հանրության դժգոհությունը: Նախօրեին թերթի խմբագրության մոտ բողոքի ցույցի դուրս եկած մարդկանց եւ խմբագրակազմի անդամներին ոստիկանները ցրել են ռետինե փամփուշտներով եւ արցունքաբեր գազով:
Եվրախորհրդարանի նախագահ Մարտին Շուլցը ստեղծված իրավիճակի առնչությամբ իր անհանգստությունն է հայտնել: Նա նշել է, որ թուրքական իշխանությունների գործողությունների հարցը կընդգրկվի մարտի 7-ին նախանշված ԵՄ-Թուրքիա գագաթաժողովի օրակարգում, որ կկայանա Բրյուսելում:
«Zaman-ի գրավումը եւս մի հարված է` Թուրքիայի ազատ մամուլին»,- հայտարարել է Շուլցը:
Ավելի վաղ ԵԽ գլխավոր քարտուղար Թյորբորն Յագլանդը նույնպես մտահոգություն էր հայտնել Zaman-ի շուրջ ստեղծված իրավիճակի առնչությամբ: