|
Փոխարժեքներ
16 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
ՌԴ իրավապահ մարմինները փնտրում են 2 տղամարդու, ովքեր մարդասպան դայակի` Գյուլչեխրա Բոբոկուլովայի ծանոթներից են եւ ամենայն հավանականութամբ հարում են միջազգային էքստրեմիստական խմբավորումներից մեկին, հայտնում է «Ինտերֆաքսը»:
Նրանց հեռախոսահամարները գտնվել են դայակի բջջային հեռախոսում:
Ներկա պահին ճշտվում է` արդյոք այդ տղամարդիկ Ռուսաստանում են, թե ոչ եւ հանդիպել են արդյոք Բոբոկուլովային:
Նշենք, որ ավելի վաղ դատարանը 2 ամսով կալանավորել էր դայակին: