|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Թուրքիայում ընդդիմադիր Ժողովրդա-հանրապետական կուսակցության պատգամավոր Մահմութ Թանալը դատի է տվել երկրի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին «Սահմանադրական դատարանի որոշումը չեմ հարգում» արտահայտության համար:
Ըստ Demokrathaber-ի՝ պատգամավորը նշել է, որ Սահմանադրական դատարանի որոշմանը դեմ կանգնելը նշանակում է թուրք ժողովուրդի կամքին դեմ կանգնել:
Հիշեցնենք, որ Էրդողանը հայտարարել էր, որ չի հարգում ընդդիմադիր լրագրողներ Ջան Դյունդարին և Էրդեմ Գյուլին ազատ արձակելու վերաբերյալ` Սահմանադրական դատարանի որոշումը: