|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Այսօր ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը էկոնոմիկայի նախարարության աշխատակազմին ներկայացրեց նոր նախարար Արծվիկ Մինասյանին:
Լրագրողների հարցին, թե արդյո՞ք նախարարության աշխատանքի վրա վատ չի անդրադառնում հաճախակի նախարարներ փոխելը, Հովիկ Աբրահամյանը պատասխանեց. «Դուք գիտեք, որ վերջին ժամանակներում ՀՅԴ-ի հետ Հանրապետական կուսակցությունը բանակցություններ էր վարում համագործակցելու վերաբերյալ, երեկ էլ ստորագրվեց քաղաքական համագործակցության համաձայնագիր, և մեր համագործակցությունը անպայման կնպաստի երկրի առջև ծառացած ներքին ու արտաքին մարտահրավերները համատեղ հաղթահարելուն»: